‘Ռուսական ԶԼՄ-ներում արգելվել է որոշ կազմակերպությունների մասին գրել առանց բացասական պիտակների ‘

1215

Ռուսաստանի արդարադատության նախարարության «ծայրահեղականների ցուցակում» ընդգրկված կազմակերպությունների մասին ԶԼՄ-ներում տեղեկատվության տարածումը պետք է ուղեկցվի բացասական բնութագիրներով, տեղեկացնում է ՌԴ տեղեկատվական հաղորդակցության միջոցների վերահսկողության ծառայության՝ «Ռոսկոմնադզոր»-ի կայքը:

«Ցուցակում ընդգրկված կազմակերպությունների հիշատակումը լրատվամիջոցների նյութերում թույլատրված է միայն բացասական լույսի ներքո՝ «ծայրահեղական», «արմատական», «ազգայնամոլական» բնութագրումներով: Ընդ որում, հաղորդագրության տեքստը պետք է ուղղակիորեն լինի դրանց ոչնչացման կամ գործունեության արգելման մասին»,-ասվում է «Ռոսկոմնադզորի» հաղորդագրությունում:

Այս նորմերի չկատարման դեպքում լրատվամիջոցի խմբագրություններին զգուշացում եւ վարչական տուգանք է սպառնում:

ՌԴ Գերագույն դատարանի 2014-ի նոյեմբերի 17-ի որոշմամբ Ռուսաստանի տարածքում արգելված է ուկրաինական «Աջ սեկտոր», «Ուկրաինական ազգային ասամբլեա», «Ուկրաինական ապստամբ բանակ», «Ստեպան Բանդերայի անվան եռաժանի» եւ «Եղբայրություն» կազմակերպությունների գործունեությունը: 

Նախորդ հոդվածը‘ Լուի վան Գալին չի հետաքրքրում Սքոուլզի քննադատությունը’
Հաջորդ հոդվածը‘Մեսսի. «Ռեկորդներ սահմանելիս երբեք չեմ մտածում դրանց մասին»’