‘Ռուսական ընկերությունը առաջարկում էր ավտոկայանատեղիների սպասարկումը իրականացնել շահույթի 1 տոկոսով . Մամուլ’

1165

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ մինչ ավտոկանգառների տնօրինումը և քաղաքի փողոցները կհանձնեին «Փարքինգ սիթի սերվիսին», Հայաստան էր եկել ռուսական մի կազմակերպություն, որի ներկայացուցիչները ՀՀ կառավարությանը բավականին շահավետ առաջարկներ են արել։

Թերթի տեղեկություններով՝ ռուսական ընկերությունը պատրաստ է եղել որակյալ ծառայություններ մատուցել ՀՀ քաղաքացիներին՝ ավտոկանգառների մասով։

Ընկերության ներկայացուցիչները խոստացել են բերել որակյալ և վերջին թողարկման տերմինալներ, որոնք տեղադրված կլինեն Երևանի բոլոր փողոցներում, և ավտոկայանատեղի ծառայության գներն էլ առաջարկվել են ավելի քիչ, քան հիմա գործում է։

Ամենակարևորն այն է, որ ռուսական ընկերությունը պահանջել է շահույթի 1 տոկոսը, իսկ մնացած 99 տոկոսը նա համաձայնել է մուտք անել ՀՀ բյուջե։

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ-ը առաջարկելու է կոռուպցիոն երևույթներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ի հետ համագործակցությունը վտանգված է . Մամուլ’