‘Ռուսաստանը դադարեցրել է համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ’

937

Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցրել է համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ՝ հրաժարվելով մասնակցել ամառային նստաշրջանին: ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ հիմնական պատճառը Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաներն են:

Այս մասին Մոսկվան պատշաճ կերպով տեղեկացրել է ԵԽԽՎ-ին՝ ուղարկելով համապատասխան գրություն:

Հիշեցնենք, որ Ղրիմի հարցով ԵԽԽՎ-ն ռուսական պատվիրակությանը զրկել էր քվեարկության եւ  մինչեւ 2014թ. վերջ ԵԽԽՎ ղեկավար մարմինների աշխատանքին մասնակցելու իրավունքից: 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինա, Աբխազիա… Հայաստանի հերթն է’
Հաջորդ հոդվածը‘Նախկին ֆինանսների նախարարը բանկի տնօրեն է դարձել’