Ռուսաստանը զրկվեց հոկեյի ԱԱ-2023-ն անցկացնելու իրավունքից

323

Ռուսաստանը զրկվել է 2023 թվականին տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունն ընդունելու իրավունքից, հաղորդում է Հոկեյի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Որոշումն ընդունվել է Ցյուրիխում տեղի ունեցած ՀՄՖ-ի Խորհրդի նիստում։ Որոշումը հիմնավորվել է մասնակիցների եւ երկրպագուների անվտանգության նկատառումներով։

Առաջնությունը պետք է անցկացվեր 2023թ․ մայիսին Սանկտ Պետերբուրգում։

Ավելի վաղ Ռուսաստանը զրկվել էր նաեւ տափօղակով հոկեյի 2023թ․ աշխարհի երիտասարդական առաջնության անցկացման իրավունքից։

Նախորդ հոդվածըՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները
Հաջորդ հոդվածըՆրա ժպիտը կարող էր միավորել ազգեր․ Սոնա Մնացականյանի հոգեհանգիստը՝ այսօր