Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացրել է Կիևի կողմից «կեղտոտ ռումբ» նախապատրաստելու հարցը

230

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստում բարձրացրել է Կիևի կողմից «կեղտոտ ռումբ» նախապատրաստելու հարցը։

Այդ մասին հինգշաբթի լրագրողներին հայտարարել է միջազգային այդ կառույցում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

Ըստ ՈԴ մշտական ներկայացուցչի՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ՄԱԿ-ի ԱԽ անդամներին տեղեկացրել է Զապորոժյան ԱԷԿ-ում իրավիճակի մասին։ Նեբենզյան ընդգծել է, որ ռուսաստանյան կողմը բարձրացրել է նաև «Կիևի ռեժիմի կողմից, հնարավոր է, կեղտոտ ռումբ նախապատրաստելու հարցը՝ Ուկրաինայում այն կիրառելու նպատակով», ու նաև հայտարարել է, որ Արևմուտքը չպետք է անտեսի այդ սպառնալիքը։

Նեբենզյայի խոսքով՝ ռուսաստանցի դիվանագետները Գրոսսիին նախազգուշացրել են, որ Կիևը հնարավորություն ունի «կեղտոտ ռումբ» ստեղծել ոչ միայն այն երկու օբյեկտներում, որտեղ ստուգումներ են անցկացնում ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները։ «Մենք ուրախ կլիենք սխալվել, բայց չի կարելի հենց այնպես անտեսել այդ պնդումները, որոնք կարող են ծայրաստիճան տհաճ հետևանքներ ունենալ»,- ասել է Նեբենզյան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Փյունիկը» Բրատիսլավայում պարտվեց «Սլովանին»
Հաջորդ հոդվածըՍուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2022-ի գավաթակրին