Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2022-ի գավաթակրին

321

BCA Research ընկերության սուպերհամակարգիչը կանխատեսել է Քաթարում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողին։ EA Sport FIFA խաղում ներառված ֆուտբոլիստների վիճակագրության եւ 2006, 2010, 2014 եւ 2018 թվականների աշխարհի առաջնությունների 192 հանդիպումների տվյալների հետազոտությամբ՝ համակարգիչը կանխատեսել է Արգենտինայի հավաքականի չեմպիոնությունը, հաղորդում է FourFourTwo-ն։

Ըստ կանխատեսման՝ եզրափակիչում Արգենտինայի հավաքականն առավելության կհասնի Պորտուգալիայի հավաքականի նկատմամբ։

Աշխարհի առաջնությունը Քաթարում կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Խմբային փուլում Արգենտինայի հավաքականի մրցակիցները կլինեն Մեքսիկայի, Սաուդյան Արաբիայի եւ Լեհաստանի հավաքականները։

Նախորդ հոդվածըՌուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացրել է Կիևի կողմից «կեղտոտ ռումբ» նախապատրաստելու հարցը
Հաջորդ հոդվածըԱդրբեջանը 10 հայ զինծառայողների մարմիններ է հանձնել հայկական կողմին