‘Ռուսաստանը մտադիր է վերանայել ՌԴ մուտք ու ելքի ժամկետային սահմանափակումները. «Ժողովուրդ»’

1181

Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ միգրացիոն ծառայությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրել են, որ ՌԴ իշխանությունները մտադիր են վերանայել օտարերկրյա քաղաքացիների համար ՌԴ մուտք ու ելքի ժամկետային սահմանափակումները:

Թերթը հիշեցնում է, որ ամիսներ առաջ օրենք ընդունվեց, ըստ որի՝ ՌԴ-ում օտարերկրացիները կարող են 180 օրվա ընթացքում 90 օր մնալ: «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան Ֆեդերալ միգրացիոն ծառայության տնօրենի տեղակալ Մ. Նիկոլաեւսկայան տեղեկացրել է, որ արդեն ՌԴ պետդումա է ներկայացվել միգրացիոն խնդիրների վերաբերյալ օրենսդրական առաջարկների փաթեթ, որոնցով ցանկանում են դյուրացնել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար դիմումների քննարկման ու որոշման կարգը: Բացի այդ, նոր նախագծերով ցանկանում են ղեկավարել ու պարզեցնել նաեւ աշխատանքի նպատակով միգրանտների մուտքուելքի կանոնները:

Մանրամասներըˋ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանին խփելը կարելի է գնահատել որպես հանրային ծառայություն. «ՉԻ»’