‘Ռուսաստանը ներել է աֆրիկյան երկրների ավելի քան 20 մլրդ դոլար պարտքը’

941

Ռուսաստանն աֆրիկյան երկրներին ներել է ավելի քան 20 մլրդ դոլար պարտքը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Սերգեևը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի գագաթնաժողովին: Ռուսաստանցի պաշտոնյան նաև նշել է, որ Ռուսաստանը 42,9 մլն դոլար է հատկացրել Համաշխարհային բանկի` զարգացող երկրների կրթական ծրագրի համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ-ն ներել էր նաև Հյուսիսային Կորեայի (11 մլրդ դոլար) և Ղրղզստանի (500 մլն դոլար) պարտքերը։

Աղբյուրը՝ РИА Новости
Լուսանկարը՝ AFP/ Pascal Guyot

Նախորդ հոդվածը‘Սիրիայի կառավարական ուժերի ուղղաթիռ է կործանվել ապստամբների կողմից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում մենինգիտի զոհերի թիվը հասել է 20-ի’