‘Ռուսաստանը նոր զորավարժություններ է անցկացնում Ուկրաինայի սահմանի մոտ’

920

Ռուսաստանը հայտարարել է օգոստոսի 4-ից 8-ը լայնածավալ զորավարժությունների մասին, որոնց մի մասը կանցկացվի Ուկրաինայի սահմանի հարևանությամբ: Զորավարժություններին կմասնակցի ավելի քան 100 օդանավ:

«Լայնածավալ զորավարժություններին կմասնակցեն օդուժը և երկրի տարբեր շրջանների ՀՕՊ-ը: Զորավարժությունների առաջին փուլում ավիացիան Արևմտյան ռազմական օկրուգի հյուսիսային օդանավակայաններից կտեղափոխվի Կենտրոնական ռազմական օկրուգի օդանավակայաններ»,- նշվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Նախատեսվում է, որ թռիչքներ կիրականացնեն Սու-27 և ՄիԳ-31 ինքնաթիռներ, Սու-24 ռազմաճակատային ռմբարկուներ, բազմաֆունկցիոնալ Սու-34 համալիրներ և Մի-8, Մի-24 և Մի-28H ուղղաթիռներ:

Դեռևս մայիսին ռուսաստանյան իշխանությունները հայտարարել էին Ուկրաինայի սահմանից զորքերը հեռացնելու մասին, սակայն հետագայում ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են Ռուսաստանի կողմից բարձր ռազմական ակտիվության մասին Ուկրաինայի սահմանի հարևանությամբ, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի արմատականները փորձել են խանգարել Անի Լորակի համերգը’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ»-ին և «Բարսելոնա»-ին հրավիրել են խաղալու Ասիայում’