Ռուսաստանը վտարում է Էստոնիայի դեսպանատան աշխատակցի

613

Ռուսաստանը արտաքսում է Էստոնիայի դեսպանատան մի աշխատակցի, որը պետք է երկիրը լքի մեկ շաբաթվա ընթացքում։

Դրանից առաջ Էստոնիայի ԱԳՆ-ն կանչել է Տալլինում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Պետրովին, որպեսզի նրան հանձնի ռուսաստանյան դեսպանատան դիվանագետներից մեկին անցանկալի անձ հայտարարելու վերաբերյալ նոտան՝ ի պատասխան Սանկտ Պետերբուրգից Էստոնիայի հյուպատոս Մարթա Լյատտեի արտաքսման։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը էստոնացի գործընկերներին առաջարկել է կանգ առնել և ավելի չբարդացնել առանց այդ էլ ծայրահեղ սրված իրավիճակը։ «Հակառակ դեպքում Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից կհետևի նոր վճռական պատասխան, ընդ որում՝ երկկողմ հարաբերությունների վատթարացման ողջ պատասխանատվությունը կընկնի էստոնական կողմի վրա»,- հայտարարել են ԱԳՆ-ում։

Ռուսաստանի ԱԴԾ-ում տեղեկացրել են, որ Լյատտեն ձերբակալվել է հուլիսի 6-ին իրեղեն ապացույցով, երբ ռուսաստանցի քաղաքացուց ստացել է գաղտնի նյութեր։ Նշվում է, որ նման գործունեությունն անհամատեղելի է դիվանագիտական աշխատողի կարգավիճակին և ակնհայտորեն թշնամական բնույթ է կրում ՌԴ-ի հանդեպ։

Մինչդեռ Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուգում տեղի ունեցածը ԱԴԾ-ի սադրանքն է էստոնացի դիվանագետի նկատմամբ, որը «զբաղվել է իր սովորական աշխատանքով՝ բոլոր իրավական ակտերին համապատասխան»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածը«Տիտանիկի» թանգարանում փլվել է այսբերգը, երեք հոգի տուժել են
Հաջորդ հոդվածըՏոկիո-2020․ Կարապետ Չալյանը մեդալ չնվաճեց