«Տիտանիկի» թանգարանում փլվել է այսբերգը, երեք հոգի տուժել են

500

ԱՄՆ-ում, «Տիտանիկի» թանգարանում, փլուզվել է այսբերգ պատկերող պատը, առնվազն երեք այցելուներ տուժել են, հաղորդվում է թանգարանի facebook-յան էջում։

Խորտակված լեգենդար «Տիտանիկ» շոգենավին նվիրված թանգարանը բացվել է 2010 թ․ ամերիկյան Թենեսի նահանգում, Փիջեն-Ֆորջ քաղաքում։

Թանգարանի շենքը զբոսանավի փոքրացրած պատճենն է։ Այցելուները կարող են դիպչել այսբերգի սառցե պատին, որին բախվել էր «Տիտանիկը» 1912 թ․ ապրիլի 14-ին և խորտակվել էր բախումից 2 ժամ 40 րոպե անց։ Զոհվել էր 1500 մարդ։

Թանգարանում ցուցադրվում են ավելի քան 400 առարկաներ, որոնք եղել են նավում կամ պատկանել են նավի ուղևորներին։

«Տիտանիկի» բեկորները հայտնաբերվել են 1985 թ․ սեպտեմբերին կանադական Նյուֆաունդլենդ կղզու ափերից 350 ծովամղոն հեռավորության և մոտավորապես չորս կիլոմետր խորության վրա։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԶելենսկին հայտարարել է, որ Ղրիմը երբեք Ռուսաստանինը չի դառնա
Հաջորդ հոդվածըՌուսաստանը վտարում է Էստոնիայի դեսպանատան աշխատակցի