‘Ռուսաստանի ԴՀԾ-ն կնոջ փոքր կուրծքը համարում է ֆիզիկական թերություն’

1737

Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը հաճախ է ընկերություններին տուգանում սեքսիստական և կանանց վիրավորող գովազի համար: Վիրավորանքի չափանիշները որոշում է հատուկ փորձագիտական խորհուրդը, որը, պարզվում է, նույնպես կարող է քննարկվող թեմայի մասին անհարկի դիտողություններ անել:

Այսպես, օրերս Ռուսաստանի Արխանգելսկի մարզի ԴՀԾ-ն կանանց համար վիրավորական է ճանաչել «Ակվիլոն Ինվեստ» ընկերության բնակելի համալիրների գովազդը: Որոշման մեջ փորձագետները նշել են, որ կնոջ փոքր կուրծքը ֆիզիկական թերություն է:

Գերատեսչությունը բողոք է ստացել գովազդային վահանակի վերաբերյալ. դրա վրա պատկերված կինը սանտիմետրով չափում է կուրծքը, իսկ ներքևում մակագրություն է. «Մեզ մոտ  փոքր (ցածր) գներ են և լիքը կոմպլեքսներ (համալիրներ կամ բարդույթներ- բառախաղ է. ծ.թ.):

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Արքայի «բարձր հովանու ներքո»’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել նաեւ Քոչարյանի հետ’