‘ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել նաեւ Քոչարյանի հետ’

2081

«Ռոբերտ Քոչարյանը պետական ու քաղաքական գործիչ է, ըստ իմ սուբյեկտիվ կարծիքի, որը շատ մոտ է իրականության, լուրջ ասելիք ու անելիք ունի հայաստանյան քաղաքական դաշտում։ Սա իմ մասնավոր կարծիքն է։ Նա ունի և՛ բարոյական, և՛ քաղաքական, և՛ իրավական իրավունք՝ զբաղվելու քաղաքականությամբ, և կարծում եմ, որ այո՛, նա կզբաղվի քաղաքականությամբ, արդեն զբաղվում է քաղաքականությամբ», — այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Հարցին, թե Հանրապետականը պատրա՞ստ է համագործակցել Քոչարյանի հետ, Շարմազանովը պատասխանել է. «Հանրապետականը կոնսոլիդացված է իր գաղափարների շուրջ, իր օրակարգի շուրջ, ով այդ պայքարում, օրակարգում կօժանդակի Հանրապետականին և կլինի մեր դաշնակիցը, մենք պատրաստ ենք բոլոր առողջ ուժերի հետ համագործակցել, այդ թվում՝ նաև Քոչարյանի, բայց կոնկրետ օրակարգի շուրջ։ Եթե դուք կարծում եք, որ Ռոբերտ Քոչարյանը քնած հրաբուխ է, ապա դուք քաղաքականության մեջ ոչինչ չեք հասկանում»։ 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի ԴՀԾ-ն կնոջ փոքր կուրծքը համարում է ֆիզիկական թերություն’
Հաջորդ հոդվածը‘Նավալնիի կուսակցությունը չեն գրանցել. հինգերորդ անգամ՝ հինգ տարում’