‘Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ԱՊՀ վախճանի մասին խոսակցությունները անհիմն է համարում ‘

500

«Անդրադառնալով ԱՊՀ-ին՝ կարող եմ ասել, որ այն ներուժը , որ մենք զարգացրել ենք վերջին ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ վատը չէ: ԱՊՀ-ի վախճանի մասին լուրերը անհիմն են, թեկուզ միայն այն պատճառով, որ մենք այլ շփման հարթակ չունենք»,- հայտարարել է Մեդվեդևը Յալթայում կայացած 3-րդ միջազգային ներդրումային համաժողովի ժամանակ:

Նշենք, որ համաժողովին զուգահեռ Յալթայում ընթանում է ԱՊՀ կառավարությոնների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ ակտիվիստների գործով վերաքննիչ դատարանի հաջորդ նիստը հոկտեմբերի 11-ին է ‘
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը Յալթայում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին ‘