‘Ռուսաստանի քաղաքական կալանավորները’

2008

Ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը, որ դատապարտվել է 20 տարվա կալանքի, արդեն երեք ամիս է՝ շարունակում է անժամկետ հացադուլը՝ պահանջելով Ռուսաստանի բանտերից ազատ արձակել Ուկրաինայի մի քանի տասնյակ քաղաքացիների, որոնք, նրա կարծիքով՝ քաղաքական բանտարկյալներ են:

Սենցովն ինքը բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ Amnesty International-ի կողմից ճանաչվել է քաղբանտարկյալ: Նա ձերբակալվել է 2014 թ. մայիսին՝ Ղրիմում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեղադրանքով:

Իրավապաշտպան կազմակերպությունների կարծիքով՝ Ռուսաստանում տասնյակ, իսկ այլ տվյալներով՝ հարյուրավոր քաղբանտարկյալներ կան: Այսպես, «Мемориал»-ը հաղորդում է 183 մարդու մասին, իսկ PolitPressing.org կայքի տեղեկությունների համաձայն՝ իրենց քաղաքական հայացքների համար  քննչական մեկուսարաններում է գտնվում 269 մարդ:

Ռուսաստանում ամենազանգվածային քաղաքական հետապնդումները կրոնական են, կարծում է «Мемориал»-ի քաղբանտարկյալների աջակցության ծրագրի ղեկավար Սերգեյ Դավիդիսը:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Իսագուլովը երազում կորեկ է տեսնում’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Սարգսյանը հետ է կանչել Օլեգ Եսայանին’