‘Արմեն Սարգսյանը հետ է կանչել Օլեգ Եսայանին’

1555

Հայաստանի գործող նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Օլեգ Եսայանին հետ է կանչել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: 

Մեկ այլ հրամանագրով Սարգսյանը Եսայանին հետ է կանչել նաեւ Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից: 

Եւս մեկ հրամանագրով՝ Սարգսյանը Արմեն Ղեւոնդյանին նշանակել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ): 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի քաղաքական կալանավորները’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Ռոբերտ Քոչարյանը ձի է ուզում’