‘Ռուսաստանի քաղաքներում երթեր են անցկացվել ի հիշատակ Բորիս Նեմցովի’

1707

Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի առնվազն ևս երեք տասնյակ քաղաքներում 2015 թ. փետրվարի 27-ին Կրեմլից ոչ հեռու՝ Մոսկվորեցկյան կամրջի վրա սպանված քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի  հիշատակի ակցիաներ են տեղի ունեցել:

Ակցիայի մասնակիցները պաստառներ են պարզել՝ Ռուսաստանի դրոշը՝ գնդակահարված հինգ տեղից: Շատերը կրել են Նեմցովի դիմանկարը և պաստառներ՝ նրա ասույթներով: Ակցիայի կարգախոսներից մեկը հարց էր՝ ո՞վ է Նեմցովի սպանության պատվիրատուն:

Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղավոր են ճանաչվել Չեչնիայի հինգ քաղաքացիներ, սակայն քաղաքական գործչի ընտանիքը պնդում է, որ սպանության պատվիրատուն այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել:

Հետաքննության վարկածով՝ բոլոր հինգ դատապարտյալները կատարողներ են, իսկ սպանության կազմակերպիչը չեչենական ՆԳՆ «Հյուսիս» («Север») գումարտակի հրամանատարի տեղակալ Ռուսլան Գերեմեևի վարորդն է՝ Ռուսլան Մուխուդինովը, որին մեղադրանք է առաջադրվել հեռակա. 2015 թ. նոյեմբերից նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված: Իսկ կատարողները դատապարտվել են 11-ից 20 տարվա ազատազրկման:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սահմանադրական ճգնաժամի էությունը՝ պարզ մահկանացուներիս լեզվով’
Հաջորդ հոդվածը‘Երկրաշարժ Վայոց ձորի մարզում՝ Ելփին գյուղից 8 կմ հարավ’