‘Ռուսաստանն արգելում է շվեյցարական ոչխարի սերմնանյութի ներկրումը’

7235

Ռուսաստանի գյուղմթերքի անվտանգության գերատեսչությունը (Ռոսսելխոզնադզոռ) արգելել է Շվեյցարիայից թռչնի եւ անասունների ներմուծումը՝ համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով:

Ըստ «Լենտայի», նշվում է, որ Նյուքասլի հիվանդության պատճառով արգելվում է կենդանի թռչնի, թռչնամսի, ինկուբացիոն հավկիթի ներկրումը: Բացի դրանից, «բլյութանթ» (կապույտ լեզու) հիվանդության պատճառով արգելվում է նաեւ ցեղական խոշոր եւ մանրեղջերավոր անասունի, վայրի, գազանանոցային կենդանիների, ուղտերի ներկրումը: Բացի դրանից, արգելքի տակ է հայտնվել ցլերի, ոչխարների եւ վերարտադրող այծերի սերմնանյութի եւ սաղմի ներկրումը:

Նյուքասլի հիվանդությունը կամ թռչնի ասիական ժանտախտը վարակովի հիվանդություն է, որը վտանգավոր չէ մարդու համար, բայց լուրջ վտանգ է ներկայացնում փետրավորների համար: Բլյութանթը ոչ-վարակովի հիվանդություն է, որին ենթակա են ընտանի կենդանիները:

Նախորդ հոդվածը‘Մելանյա Թրամփը կարգադրել է հատել Սպիտակ տան ամենատարեց ծառը’
Հաջորդ հոդվածը‘ԱՊԼ. Քեյնը գերազանցեց Ալան Շիրերի ռմբարկուական ռեկորդը’