‘Մելանյա Թրամփը կարգադրել է հատել Սպիտակ տան ամենատարեց ծառը’

7899

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը պահանջել է կտրել Սպիտակ տան հարավային մարգագետնում գտնվող 200-ամյա մագնոլիան, տեղեկացնում է CNN-ը:

Ծառը 1828 թվականին տնկել է ԱՄՆ յոթներորդ նախագահ Էնդրյու Ջեքսոնը: Ազգային բուսաբանական այգու մասնագետները, որոնք ժամանել են նախագահի նստավայր, հաստատել են, որ ծառը չափազանց հիվանդ է՝ տեղում մնալու համար:

Ըստ աղբյուրի, Մելանյա Թրամփին անհանգստացրել է Սպիտակ տան հյուրերի եւ լրագրողների անվտանգությունը, որոնք հաճախ են կանգնում ծառի տակ, երբ նախագահը ուղղաթիռով թռչում է տարածքից:

Մագնոլիան կհատվի արդեն այս շաբաթ: Տիկին Թրամփը խնդրել է, որ ծառի՝անվնաս փայտանյութը պահպանվի

Նախորդ հոդվածը‘Սարգսյանը չի կասկածում ընտրություններում Պուտինի հաջողությանը’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանն արգելում է շվեյցարական ոչխարի սերմնանյութի ներկրումը’