‘Ռուսաստանն արգելում է ուկրաինական ոգելից խմիչքների ներկրումը’

855

Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության ծառայությունը՝ «Ռոսպոտրեբնադզորը», գալիք ուրբաթ օրվանից արգելում է Ուկրաինայի տարածքից ոգելից խմիչքների ներկրումը, տեղեկացնում է գերատեսչության պաշտոնական կայքը:

Տեղեկացվում է, որ արգելքը կապված է արտադրանքի մակնշավորման պահանջների խախտումների հետ: Դրանք հայտնաբերվել են «Օբոլոն», «Սան ԻնբեւՈւկրաինա» եւ «Ուկրաինական դիստրիբուցիոն» ընկերութունների մոտ:

Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորը» արգելել է ուկրաինական հյութերի, կաթնամթերքի եւ մրգային ու ձկնային պահածոների ներկրումը: 

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարանը պնդում է, որ Այվազովսկու վրձինը վերականգնվել է բացառապես Տ. Մարգարյանի նախաձեռնությամբ’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի Մեջլիսի նախագահը հակադարձում է Բունդեսթագի նախագահի՝ Մեծ Եղեռնի մասին արած հայտարարությանը’