‘Ռուսաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը ռոք-երաժիշտ է և մորմոն’

2368

ԱՄՆ սենատը Ջոն Հանթսմանին հաստատել է Ռուսաստանի Դաշնությունում դեսպանի պաշտոնում: Այդ մասին նա ինքն է հայտնել Twitter-ում: Նոր դեսպանը Մոսկվայում կփոխարինի Ջոն Թեֆթին, որն արդեն նախօրեին մեկնել է Վաշինգտոն:

«Ինձ համար պատիվ է ծառայել մեր հզոր երկրին՝ որպես ԱՄՆ դեսպան Ռուսաստանում: Անհամբեր սպասում եմ՝ երբ եմ միանալու»,- գրել է Հանթսմանը Twitter-ում:

Հենց Twitter-ում էլ նրան շնորհավորել են Մասաչուսեթսի նահանգապետ, մորմոնական եկեղեցու եպիսկոպոս Միթ Ռոմնին և Յուտա նահանգի նահանգապետ Գարի Հերբերթը: Հանթսմանը մորմոնների եկեղեցու հետևորդ  է և ակտիվ մասնակից, ինչպես նաև՝ Յուտա նահանգի նախկին նահանգապետն է:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԹ պետնախարար. Ցանկանում ենք տեսնել ԼՂ հիմնախնդրի տեւական եւ խաղաղ լուծում’
Հաջորդ հոդվածը‘Քուրդիստանի միությունը պատրաստ է քննարկել ապագա կարգավիճակը’