‘Ռուսաստանում գրանցվել է «Ինտերնետ-Կուսակցությունը»’

865

Ռուսաստանի արդարադատոթյան նախարարությունում գրանցվել է նորաստեղծ «ՌԴ Ինտերնետ-կուսակցությունը»,  որը ՌԴ-ում թվով 43-րդ քաղաքական կուսակցությունն է դարձել:

Նորաստեղծ քաղաքական ուժի ծրագիրը ուղղված է լինելու ինտերնետի լայն կիրառման տարածմանը Ռուսաստանի քաղաքական և հասարակական տարբեր ոլորտներում: Առաջիկայում «ՌԴ Ինտերնետ-կուսակցության» անդամները պատրաստվում են հասնել ֆեդերալ և տեղական մակարդակի ընտրություններում էլեկրտոնային քվեարկության համակարգի ներդրմանը:

«Պատրաստվում ենք հասնել արագ և որակյալ ինտերնետի տարածմանը ողջ պետության տարածքով, ինչը կխթանի տնտեսական աճին, կնպաստի քաղաքացիական հասարակության կազմավորմանը և հասարակական կապերի ամրապնդմանը»,-  մասնավորապես ասվում է նորաստեղծ կուսակցության ծրագրում:

Նախորդ հոդվածը‘Երևանի փողոցներում նոր արագաչափեր և տեսախցիկներ են տեղադրվել’
Հաջորդ հոդվածը‘«Հարավկովկասյան երկաթուղի». Դեռ վաղ է խոսել Վարդենիսի կամրջի փլուզման հետեւանքով տուժածներին փոխհատուցելու մասին’