Ռուսաստանում հաստատվել է կապիկի ծաղկի առաջին դեպքը

272

Կապիկի ծաղկի առաջին դեպքն է արձանագրվել Ռուսաստանում։ Հիվանդությունը հայտնաբերվել է եվրոպական երկրներում ճամփորդությունից վերադարձած մի քաղաքացու մոտ։

Այդ մասին լրագրողներին երեքշաբթի հայտնել է Роспотребнадзор-ի մամուլի ծառայությունը։

Հիվանդությունն ընթանում է թեթև, հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդել է մամուլի ծառայությունը։ Հիվանդի հետ շփման մեջ եղած անձինք նույնպես բժշկական հսկողության տակ են։

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածըԴանի Ալվեսն առաջարկ ունի ՄԼՍ-ից
Հաջորդ հոդվածըՇրի Լանկայի նախագահը հրաժարական է ներկայացրել