Շրի Լանկայի նախագահը հրաժարական է ներկայացրել

309

Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան հրաժարական է ներկայացրել, փաստաթուղթը ստորագրվել է հուլիսի 13-ի ամսաթվով, երեքշաբթի տեղեկացրել է Daily Mirror թերթը։

Թերթի տեղեկություններով՝ «նախագահի հայտարարությունը ստորագրվել է և փոխանցվել բարձրաստիճան կառավարական պաշտոնյայի, որն այն կփոխանցի խորհրդարանի խոսնակին, և վերջինս չորեքշաբթի կհայտարարի Ռաջապասկայի հրաժարականի մասին»։

Թերթը նաև տեղեկացրել է, որ պետության ղեկավարը գտնվում է կղզում, նրան պահպանում են զինվորականները։ Նրա գտնվելու ստույգ վայրը հայտնի չէ, սակայն նա, ամենայն հավանականությամբ, այս շաբաթ կհեռանա երկրից։

Շաբաթ օրը հազարավոր ցուցարարներ Կոլոմբոյում  փողոց էին դուրս եկել երկրում ծանր ֆինանսանյութական վիճակի կապակցությամբ և նախագահի հրաժարականի պահանջով։ Նրանք գրավել էին նախագահի և վարչապետի նստավայրերը։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել։ Դրանից հետո Շրի Լանկայի վարչապետը հրաժարական էր տվել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌուսաստանում հաստատվել է կապիկի ծաղկի առաջին դեպքը
Հաջորդ հոդվածը40-ամյա Ֆեդերերն ակնարկել է կարիերան ավարտելու մասին