‘Ռուսաստանցի իրավապահները պնդում են, որ Հրաչյա Հարությունյանի հետ աշխատի «իրենց» թարգմանիչը’

910

Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը News.am-ին  հայտնել է, որ  պաշտպանությունը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի աշխատանքներում թարգմանիչ ներառվի, սակայն միջնորդությունն առայժմ չի բավարարվել:

«Բնականաբար, շփվել կարողանում ենք, բայց բազմաթիվ տեխնիկական հարցեր թարգմանչի առկայություն են պահանջում»,-հաղորդել է փաստաբանը:

Նա նշել է, որ չի կասկածելում հետաքննության կողմից առաջարկվող թարգմանչի մասնագիտական որակներին, բայց  իրեն ավելի հարմար կլիներ աշխատել այլ մասնագետի հետ:

Ինչ վերաբերում է Հրաչյա Հարությունյանի նախկին փաստաբան Ալեքսանդ Մալցեւի բողոքներին՝ կապված պահակախմբի եւ բժիշկների գործողությունների հետ, ապա Ռուբեն Մարգարյանն տեղեկացրել է, որ դրանց պատասխանը եւս առայժմ չեն ստացել: Դրանց պատասխանը ստանալու դեպքում անմիջապես կփոխանցվեն Մարգարյանին: Միեւնույն ժամանակ, փաստաբանն ընդգծել է, որ մեղադրյալին կանացի խալաթով դատարանի առջեւ կանգնեցնելու միջադեպը խորը անտարբերության հետեւանք է: «Դատարանի դահլիճում կարգ ու կանոնի համար պատասխանատու են ոչ թե քննիչն ու բուժանձնակազմը, այլ դատավորը»,- ասել է Ռուբեն Մարգարյանը:

Հիշեցնենք, որ հուլինսի 13-ին Նոր Մոսկվայում  մանրաքար տեղափոխող բեռնատարը, որի ղեկին ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանն էր, բախվել է մարդատար ավտոբուսին: Վթարի արդյունքում զոհվել է 18 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

 

Նախորդ հոդվածը‘Հրդեհներ են բռնկվել հանրապետութան տարբեր շրջաններում’
Հաջորդ հոդվածը‘Ձերբակալվել է «Մուսուլման եղբայրների» հոգևոր առաջնորդը’