‘Ռուսաստան-Հայաստան, առաջին խաղակես – 2:0’

946

Ընկերական խաղի առաջին կեսում Ռուսաստանի հավաքականի ֆուտբվոլիստներին հաջողվեց երկու անգամ գրավել  Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը: Նախ, խաղի 21-րդ րոպեին հաշիվը բացեց Ռուսաստանի հավաքականի խաղացող Կոկորինը, այնուհետեւ, 42-րդ րոպեին մեր հավաքականի պաշտպան Արտակ Եդիգարյանը տուգանային հրապարակում վայր գցեց Սամեդովին: 11 Մետրանոցը դիպուկ իրացրեց Կումբարովը:

Խաղակեսի ընթացքում հայ ֆուտբոլիստները նույնպես մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին մրցակցի դարպասի մոտ: Մասնավորապես, աչքի ընկավ մեր թիմի առաջատար Հենրիկ Մխիթարյանը, որը մոտ 30 մետրից կատարած հարվածով ստիպեց դարպասապահ Ակինֆեեւին գնդակը դուրս բերել դարպասագծի ձախ անկյունից: 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստան-Հայաստան (ՈՒՂԻՂ)’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում կարող է ներդրվել գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության «պիլոտային» ծրագիր’