‘Հայաստանում կարող է ներդրվել գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության «պիլոտային» ծրագիր’

1020

Հայաստանում կարող է ներդրվել գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության «պիլոտային» ծրագիր: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:

Նրա խոսքով, նախագծին համաձայնել է մասնակցել Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից մեկը, որի հետ ընթանում են բանակցություններ: «Եթե համաձայնեցնենք ծրագիրը, ապա առաջին նախագիծը կիրականացվի անասնաբուծությունում»,- ասել է Գալստյանը: Նա դժվարացել է նշել ժամկետները և նախագծի մասշտաբները, քանի որ բանակցությունները դեռ ընթանում են:

Նրա կարծիքով, գյուղատնտեսութան ոլորտում ռիսկերի նվազեցմանը կօգնեն նաև հակակարկտային կայանները: 2014 թվականին, նշել է փոխնախարարը, հակակարկտային կայանները կտեղափոխվեն մեկ կենտրոնից կառավարման ռեժիմի: Բացի այդ, մինչև ապրիլի վերջը նախատեսվում է ևս 80 նոր կայանների տեղադրում, որոնցից 50-ը` Արմավիրի մարզում, իսկ մնացածը` Արարատի, Լոռու և Արագածոտնի մարզերում:

Համաձայն դիտարկումների, ամենահավանական և գործող տարբերակը կարող է լինել գյուղատնտեսական արտադրանքների ապահովագրությունը: Խոսքը սննդի և վերամշակման, հատկապես կաթնամթերքի վերամշակման արդյունաբերությունների մասին է: Շուկայի մասնակիցները պնդում են, որ հետաքրքրված են, որպեսզի ստանան ապահովագրական ծածկույթ, բայց փորձում են հնարավորին չափ նվազեցնել դրա արժեքը: Իսկ ապահովագրողները նշում են, որ ծրագրի մշակման համար շատ ժամանակ կպահանջվի, քանի որ անհրաժեշտ են բարձրորակ մասնագետներ, նյութական ռեսուրսներ, ինչպես նաև շահութաբերության վրա ազդող այլ հանգամանքների ուսումնասիրություններ:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստան-Հայաստան, առաջին խաղակես – 2:0’
Հաջորդ հոդվածը‘Եկեղեցին հորդորում է պահքը չշփոթել դիետայի հետ’