‘Ռուստամյան. Եթե ներսում ստորացնում ես քո ժողովրդին, դրսում էլ քեզ են ստորացնելու. Տեսանյութ’

1027

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը գազի վերաբերյալ համաձայնագրերի շուրջ հրավիրվախ ԱԺ արտահերթ նիստում կարծիք հայտնեց, որ եթե անգամ կառավարությունը չթաքցներ ԱԺ-ից և ներակայացներ քննարկման, ապա այդ ժամանակ անգամ ընդդիմությունը չէր կարող մեկ տող անգամ փոխել, որովհետև մեծամասնությունը թույլ չէր տա, անգամ աղաղակող հիմնավորումների դեպքում: Parliamentarf.am-ի փոխանցմամբ, պատգամավորը հարց ուղղեց. «Ո՞ւմ էր սա ձեռնտու»: Նրա կարծիքով դա ձեռնտու էր երկու սուբյեկտի, մեկը Գազպրոմն է, մյուսը իշխանություններն էին, իշխանությունը պահելու ձգտումով: Արմեն Ռուստամյանը նշեց, որ Հայաստանը Գազպրոմի համար ստեղծել է աննախադեպ բիզնես միջավայր: «Ինչի՞ այդ գործարքի մասին չէիք ասում, ասում է` բանակցում էինք, ո՞վ է տեսել նման բանակցություն, որ ոչ թե բանակցությունների վերջում, այլ ընթացքում է գինը բարձրանում: Մենք դեմ ենք նման բանակցողներին, որ մեզ ուզում են միացնել այս ստորացնող բանակցություններին»,- ասաց պատգամավորը` քննադատելով իշխանությունների` ամեն ինչ հետին թվով իրականացնելու քաղաքականությունը, երբ արդեն «գնացքը գնացել է» և ոչինչ հնարավոր չէ փոխել: «Իշխանությունը պահելու մոլուցքը, որ ասում են վատ տեղ ա հասցնելու, հիմա տեսնում ենք դրա պտուղները, սա իշխանությունները պահելու մոլուցք է: Բայց հիշեք. եթե դու ստորացնում ես քո ժողովրդին, ապա դրսում էլ քեզ են ստորացնելու: Բայց ոչ, կառավարությունն ասում է`ուժեղ եմ, հզոր եմ: Հզոր եք գնացեք, դուրսը հզորություն արեք»,- ասաց Ռուստամյանը:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան.Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերին ավելացավ եւս մեկ հիմք’
Հաջորդ հոդվածը‘Հովհաննես Թամամյանը ազատ կարձակվի’