‘Ռուս գրողների նամակը ուկրաինացիներին. Մենք ձեզ հետ ենք ‘

1321

Ռուսաստանցի մի շարք գրողներ բաց նմակով դիմել են Ուկրաինայի ժողովրդին` կապված Կիեւում եւ այլ քաղաքաներում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ:

«Մենք` ռուս գրողներս, դիմում ենք մեր ուկրաինացի գործընկներներին եւ Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Ուկրաինան տեսնել որպես ժողովրդավարական երկիր, բաց տարբեր մշակույթների եւ հայացքների տեր մարդկանց համար: Մենք, ինչպես եւ դուք, մեզ համարում ենք եվրոպական քաղաքակրթության մի մասնիկը, եւ քաղաքական այն ուժերը, որոնք փորձում են հետ պահել մեզ եւ ձեզ դրանից, մեզ մոտ վրդովմունք են առաջացնում, ինչպես եւ ձեզ մոտ:

Մենք դառնացած ենք, որ այսօր դուք ստիպված եք Ռուսաստանն ընկալել  որպես մի բիրտ ու դավաճանական ուժ, որը ցանկանում է իրեն ենթարկեցնել այլ ազգերին, եւ ոչ թե որպես անգին մշակութային հարստության եւ մտավոր հնարավորությունների հայրենիք: Հավատացեք, Ռուսաստանում շատերի համար Ուկրաինան ոչ թե մոլորյալ գառ է, որին պետք է հետ բերել ընդհանուր գոմ, այլ ոգով հավասար մի երկիր, որի մշակույթը արդյունավետ երկխոսության համար նորանոր հեռանկարներ է բացահայտում:

Սեփական ճանապարհի ընտրության իրավունքի համար ձեր պայքարը դժվար է լինելու, բայց մենք լիահույս ենք` դուք հաջողության կհասնեք. այն մեզ համար ազդանշան կդառնա, որ մենք էլ այստեղ` Ռուսաստանում, կարող ենք մինչեւ վերջ կանգնել մեր իրավունքների եւ ազատության համար: Մենք ձեզ հետ ենք»:

 

Ալեքսեյ Ալեքսանդրով-բանաստեղծ

Մաքսիկ Ամելին-բանաստեղծ, թարգմանիչ

Տատյանա Բասկակովա-թարգմանիչ

Լեոնիչ Բախնով-խմբագիր

Իգոր Բելով-բանաստեղծ

Ալեքսանդր Բելյակով-բանաստեղծ

Մարիա Բոտեւա-արձակագիր

Իգոր Բուլտակովսկի-բանաստեղծ

Մարիա Գալինա-բանաստեղծ

Անդրեյ Գրիցման-բանաստեղծ

Օլգա Իլնիցկայա-բանաստեղծ

Նիկոլայ Կոնոնով-բանաստեղծ

Գրիգորի Կրուժկով-բանաստեղծ

Դմիտրի Կուզմին-խմբագիր, թարգմանիչ

Իլյա Կուկուլին-քննադատ

Դենիս Լարիոնով- բանաստեղծ

Ստանիսլավ Լվովսկի-բանաստեղծ

Ելենա Մարինիչեւա-թարգմանիչ

Լեւ Օբորին-բանաստեղծ

Սվետլանա Պանիչ-թարգմանիչ

Վալերի Պեչեյկին-դրամատուրգ

Ալյոշա Պրոկոպյեվ-բանաստեղծ

Լեւ Ռուբենշտեյն-բանաստեղծ, հրապարակախոս

Նատալիա Սաննիկովա-բանաստեղծ

Իգոր Սատանովսկի-բանաստեղծ

Անդրեյ Սեն-Սենկով-բանաստեղծ

Մարիա Ստեպանովա-բանաստեղծ

Ալեքսանդր Ստեսին-բանաստեղծ

Ելենա Ֆանայլովա-բանաստեղծ

Ալեքսեյ Ցվետկով-բանաստեղծ

Արկադի Շտըպել-բանաստեղծ

Տատյանա Շերբինա-բանաստեղծ

 

 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր 2.Եվրամայդանն այս պահին’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինացիները պահանջում են նախագահի եւ կառավարության հրաժարականը. Տեսանյութ’