‘Ռոքերները՝ հանուն Աֆրիկյանների տան պաշտպանության ‘

982

Հանրահայտ The Beautified Project ռոք խումբը հանդես է եկել Աֆրիկյանների տան պաշտպանությամբ, որն սպառնում են քանդել`ճանապարհի երթևեկելի մասը լայնացնելու նպատակով:

«Չեմ ցանկանում ամաչել ապագա սերունդերի առջև` այն բանի համար, որ 130-ամյա պատմություն ունեցող շենքը ոչնչացվել է: Եթե մենք այդպես ենք վերաբերվում մեր սեփական երկրին, արդյո՞ք կարող ենք խոսել արտաքին թշնամիների մասին»,- ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նշել է խմբի մեկանակատար Անդրե Սիմոնյանը:  Նրա խոսքով՝ Աֆրիկյանների տան պաշտպանության համար The Beautified Project-ը պատրաստ է Սահմանադրությանը չհակասող ցանկացած քայլի: «Իսկ կառավարությունը խախտում է սահմանադրական նորմերը»,- ավելացրել է Սիմոնյանը:

 

 

Նախորդ հոդվածը‘ՏՄՊՊ-ն «Փարկինգ սիթի սերվիս»-ի կողմից է ‘
Հաջորդ հոդվածը‘Տաթեւիկ Հովհաննիսյանը ժամանեց Երեւան’