Սաակաշվիլիի ընկերուհուն թույլ չեն տալիս այցելել նրան

505

Վրաստանի կալանավորված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ընկերուհին՝ Ուկրաինայի գերագույն ռադայում «Ժողովրդի ծառան» խմբակցության պատգամավոր Ելիզավետա Յասկոն, հայտարարել է, որ իրեն չորրորդ օրն է՝ թույլ չեն տալիս այցելելու քաղաքական գործչին։

«Չորրորդ օրն է՝ ես գալիս եմ բանտի մոտ։ Ինձնից ինչ-որ անհասկանալի փաստաթղթեր են պահանջում և թույլ չեն տալիս այցելել։ Դա ոչ միայն Սաակաշվիլիի, այլև իմ իրավունքների ոտնահարում է»,- լարգրողներին ասել է Յասկոն։

Ավելի վաղ Սաակաշվիլին գրավոր ուղերձում հայտարարել է, որ որոշել է հաշվի առնել Ստրասբուրգի դատարանի և արևմտյան գործընկերների առաջարկները և դադարեցնել հացադուլը, սակայն պայմանով, որ իրեն Գլդանի բանտային հիվանդանոցից տեղափոխեն քաղաքացիական կլինիկա։

Մինչդեռ Վրաստանի արդարադատության նախարարը տեղեկացրել է, որ հացադուլը դադարեցնելու դեպքում Սաակաշվիլին կվերադարձվի Ռուսթավիի բանտ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԲալթյան երկրները ռազմական դիմակայության սպառնալիք են տեսնում
Հաջորդ հոդվածըԿրեմլը պատասխանել է Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու պլանների մասին հոդվածին