Կրեմլը պատասխանել է Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու պլանների մասին հոդվածին

553

Արևմտյան ԶԼՄ-ների հայտարարությունները Ուկրաինայի տարածք Ռուսաստանի ներխուժման պլանների մասին սին են և անհիմն։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամումուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ ՌԴ զինված ուժերի տեղաշարժն իր տարածքում ոչ մեկին չպետք է անհանգստացնի։ «Ռուսաստանը ոչ ոքի չի սպառնում»,- լրագրողի համապատասխան հարցին պատասխանել է Պեսկովը։

Ավելի վաղ Bloomberg-ի հոդվածը, որը տեղեկացնւմ է Ուկրաինա ներխուժելու վերաբերյալ Ռուսաստանի պլանների մասին, մեկնաբանել էր Դաշնային խորհրդի հանձանաժողովներից մեկի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը նավեր չի ուղարկում Մեքսիկական ծովածոց կամ Ալյասկա։ «Մենք չենք ներխուժում Մեքսիկական ծովածոց, ինչպես իրենք են անում Սև ծովում իրենց նավերով, ամեն տեսակի հետախուզական  թռիչքներ են այստեղ կատարում»,- ասել է նա։

Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, տեղեկացնում է, որ ամերիկյան պաշտոնյաները մտավախություն ունեն, թե Մոսկվան «ռազմական գործողության» հնարավորություն է դիտարկում։ Ընդ որում՝ թե ինչի վրա են հիմնվում այդ մտավախությունները՝ ԱՄՆ-ը ԵՄ-ին չի ներկայացնում։

Փոխանցում է lenta.ru-ն։

Նախորդ հոդվածըՍաակաշվիլիի ընկերուհուն թույլ չեն տալիս այցելել նրան
Հաջորդ հոդվածըԵրկու պատերազմների տարբերությունն ու անտարբերությունը․ Մեդիալաբ