Սաակաշվիլիի փաստաբան․ Նախկին նախագահի օրգանիզմում մկնդեղ է հայտնաբերվել

359

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաաաշվիլիի բժշկական թեստերը ցույց են տվել նրա օրգանիզմում մկնդեղի առկայություն, երկուշաբթի հայտարարել է Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն։

«Մենք առայժմ չենք ստացել եղունգների թեստի պատասխանը, դա այսօր ենք ստանալու, բայց հեռախոսով պարզվել է, որ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ևս մի թունավոր նյութ՝ մկնդեղ»,- փաստաբանի խոսքն է մեջբերել Mtavari հեռուստաալիքը։

Ավելի վաղ Սաակաշվիլիի մեկ այլ փաստաբան, ինչպես և նախկին նախագահի մայրը՝ Գիուլի Ալասանիան, տեղեկացրել են, որ հնարավոր է՝ նա թունավորվել է ծանր մետաղներով, այդ թվում՝ սնդիկով։ Նրանց տվյալներով՝ դրա մասին է վկայում «Էմպատիա» հասարակական կազմակերպության բժշկական եզրակացությունը, որը չի հրապարակվել և պատրաստվում է ներկայացվելու արտասահմանյան փորձագետների։

Վրաստանի իշխանությունները կոչ են անում զերծ մնալ  նախկին նախագահին թունավորելու վերաբերյալ վաղաժամ եզրակացություններ անելուց։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄալայզիայի նոր վարչապետը հրաժարվել է Mercedes S600-ից
Հաջորդ հոդվածըՄոսկվայում մի քանի McDonald’s-ներ կանցնեն «Համեղ է, և վերջ» բրենդի տակ