‘Սաակաշվիլին կզրկվի նահանգապետեր նշանակելու իրավունքից ‘

1052

Այսօր Վրաստանի կառավարությունը մտադիր է հաստատել օրենսդրական փոփոխությունները, որոնց համաձայն՝ մարզերի ղեկավարներին նշանակելու իրավունքը կանցնի  կառավարությանը՝ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ: Այս մասին, lenta ru-ի փոխանցմամբ, հաղորդում է «Հայացքը» («Взгляд»)՝ հղում անելով Թբիլիսիում իր սեփական թղթակցին: Ըստ  այդմ՝ տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Դավիդ Նարմանիան հայտարարել է, որ կառավարության կողմից օրենսդրական փոփոխություններն ընդունվելուց հետո դրանք պետք է հաստատի երկրի խորհրդարանը:

Մինչ այժմ նահանգապետեր նշանակելու իրավունքը պատկանում էր նախագահին:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Զավեշտալի է, երբ գիտնականը ստանում է 50 000-ից 70 000 դրամ աշխատավարձ’
Հաջորդ հոդվածը‘«Օդնոկլասնիկի»-ի հերթական զոհը ‘