‘Սաակաշվիլին մտադիր չէ ցրել խորհրդարանը’

802

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հերքել է մամուլի ենթադրություններն այն մասին, որ նա մտադիր է արձակել նախորդ հոկտեմբեր կայացած ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանը, որտեղ նախագահի կուսակցությունը փոքրամասնություն է կազմում:

Ավելի վաղ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ պատրաստ է Սաակաշվիլիին նման քայլի գնալու հնարավորություն տալ:

«Ես նման ծրագրեր չունեմ: Ես չեմ հավատում, որ նրանք (Իվանիշվիլիի «Վրացական երազանք» դաշինքը) կարող են տրված խոստումներն իրագործել, բայց թող ժողովուրդն ինքը տեսնի այդ: Ես նախկինի նման ուզում եմ նրանց հնարավորություն տալ՝ ի կատար ածել Վրաստանի բնակչությանը տված խոստումները», — հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է Սաակաշվիլին:   

 

 

Նախորդ հոդվածը‘Տաշիր-Գոգավան եւ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները դժվարանցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Կարծիք. Արտոնագրային վճարների մասին օրենսդրության փոփոխությունը հարվածելու է փոքր եւ միջին բիզնեսին’