Սաակաշվիլին վերականգնողական բուժում է ստանում զինվորական հոսպիտալում

380

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը տևական հացադուլից հետո վերականգնողական կուրս է անցնում Գորի քաղաքի զինվորական հոսպիտալում, հնարավոր է՝ նաև հոգեբանի և հոգեբույժի կարիք ունենա։

Այդ մասին լրագրողներին հայտնել է նախկին նախագահի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն՝ հիվանդին զննելուց հետո։

«Սաակաշվիլիի մոտ ընդհանուր թուլություն է, գլխացավեր, արյան ճնշումը տատանվում է։ Ամեն ինչ այնպես է, ինչպես մենք ենք ուզում, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ արդեն լավ է։ Մենք դեռ պետք է սնվելը վերականգնելուց հետո առաջացող նյութափոխանակության խախտումները կարգավորենք, հետո զբաղվենք այլ խնդիրներով։ Կարծում եմ, որ անհրաժեշտ է  բուժումը լրացնել հոգեբանով և հոգեբույժով»,- ասել է Կիպշիձեն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըATP. Տարվա ամփոփիչ վարկանիշային աղյուսակը
Հաջորդ հոդվածըԼեհաստանի վարչապետը Վիշեգրադյան քառյակի հանդիպում է կազմակերպում