Լեհաստանի վարչապետը Վիշեգրադյան քառյակի հանդիպում է կազմակերպում

550

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Վիշեգրադյան քառյակին (Հունգարիա, Լեհաստան, Սլովակիա, Չեխիա) խնդրել է հանդիպել՝ բելառուսա-լեհական սահմանին ստեղծված իրավիճակը քննարկելու համար։

Այդ մասին այսօր հայտարարել է կառավարության մամուլի քարտուղար Պյոտր Մյուլլերը։

«Վաղը Մորավեցկին նոր հանդիպում ունի Վիշեգրադյան քառյակի հետ Բուդապեշտում։ Վարչապետը Վիշեգրադյան խմբին խնդրել է հավաքվել սահմանին ստեղծված աշխարհաքաղաքական իրադրության կապակցությամբ։ Այս շաբաթ կառավարության ղեկավարը կայցելի ևս մի քանի պետություններ,- ասել է Մյոլլերը՝ կոնկրետ երկրներ չնշելով։- Մենք սկսում ենք մեր տարածաշրջանի երկրներից, որոնք ավելի ենթակա են աշխարհաքաղաքական հետևանքների սպառնալիքին»,- հավելել է մամուլի քարտուղարը։

Կիրակի օրը Մորավեցկին այցելել է Լատվիա, Լիտվա և Էստոնիա, որտեղ քննարկել է միգրացիոն ճգնաժամը Բելառուսի սահմանին։ Նրա պնդմամբ՝ այդ իրադարձությունները հիբրիդային պատերազմի մի մասն են, որի մյուս բաղադրիչներից են իրավիճակն Ուկրաինայում և էներգիայի գնի աճը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍաակաշվիլին վերականգնողական բուժում է ստանում զինվորական հոսպիտալում
Հաջորդ հոդվածըԻրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 12։00-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է