Սադիո Մանեն՝ Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ

274

Սենեգալի հավաքականի հարձակվող Սադիո Մանեն անցած մրցաշրջանի արդյունքում ճանաչվել է Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ։

Լավագույն եռյակում նա հետ է թողել անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահին եւ Լոնդոնի «Չելսիի» սենեգալցի դարպասապահ Էդուար Մենդիին։

Սենեգալի հավաքականը Մանեի հետ առաջին անգամ նվաճել էր Աֆրիկյան ազգերի գավաթը։ Սենեգալի հավաքականը ճանաչվել է լավագույն թիմ։

Հիշեցնենք, որ Սադիո Մանեն անգլիական «Լիվերպուլից» տեղափոխվել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիա»։

Նախորդ հոդվածը«Ինտերը» մտադիր է գնել «Ֆիորենտինայի» խաղացողին
Հաջորդ հոդվածըԽաչանովը հաղթել է Ֆոնյինիին եւ քառորդ եզրափակիչում կխաղա Ալկարասի հետ