«Ինտերը» մտադիր է գնել «Ֆիորենտինայի» խաղացողին

307

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» մտադիր է ձեռք բերել «Ֆիորենտինայի» եւ Սերբիայի հավաքականի 24-ամյա պաշտպան Նիկոլա Միլենկովիչին, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։

«Ինտերը» ցանկանում էր գնել «Տորինոյի» 25-ամյա  բրազիլացի պաշտպան Գլեյսոն Բրեմերին, սակայն նա տեղափոխվեց Թուրինի «Յուվենտուս»։

Նիկոլա Միլենկովիչը 2017-ին սերբական «Պարտիզանից» է տեղափոխվել «Ֆիորենտինա» 5 միլիոն եվրոյի դիմաց։ Այժմ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։

Նիկոլա Միլենկովիչի պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Նախորդ հոդվածըՄարդու պատերազմ կամ ինչու հուշագրողը չվստահեց գրողին. Ալիք Մեդիա
Հաջորդ հոդվածըՍադիո Մանեն՝ Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ