Սադիո Մանեն համաձայնության է հասել «Բավարիայի» հետ

518

«Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն համաձայնության է հասել Գերմանիայ չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ։ 30-ամյա ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր կկնքի գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմի հետ, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։

«Բավարիան» Սադիո Մանեի տրանսֆերի համար «Լիվերպուլին» կառաջարկի 30 միլիոն եվրո եւ բոնուսներ։

Սադիո Մանեն 2016-ին է «Սաութհեմփթոնից» տեղափոխվել «Լիվերպուլ», որը նրա համար վճարել էր 41 միլիոն եվրո։ Սադիո Մանեի պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

«Լիվերպուլում» Սադիո Մանեն մասնակցել է 269 հանդիպման, խփել 120 գոլ, կատարել 48 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Ալկարասն ուժեղ էր Խաչանովից
Հաջորդ հոդվածըԱԳՆ ղեկավարը հայտարարել է Բելառուսի անվանափոխության մասին