Սալիվան․ ԱՄՆ-ը ռուսաստանյան միջուկային ուժերի պատրաստության փոփոխություններ չի տեսնում

281

ԱՄՆ-ը փոփոխություններ չի նկատում ռուսաստանյան միջուկային ուժերի պատրաստության հարցում և փոփոխություններ չի կատարել սեփական ուժերի պատրաստության մեջ։

Այդ մասին հինգշաբթի CNN հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։

«Կարող եմ միայն ասել այն, ինչ մենք տեսնում ենք։ Իսկ մենք ռուսաստանյան միջուկային ուժերի պատրաստության մեջ որևէ փոփոխություն չենք տեսնում»,- ասել է Սալիվանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր համարո՞ւմ է, որ ՌԴ-ն միջուկային զենք կկիրառի։

«Մենք պահպանում ենք զգոնությունը։ Մենք նաև պահպանում ենք կապուղիները Ռուսաստանի ղեկավարության հետ, որպեսզի կարողանանք նրանց հաղորդել այն ռիսկերի մասին, որ կարող է բերել էսկալացիան, ինչպես նաև այն, թե որքան լուրջ հետևանքներ կունենա միջուկային զենքի կիրառումը»,- շեշտել է Սալիվանը՝ կրկին նշելով, որ տվյալ պահին ԱՄՆ-ը «ռուսաստանյան միջուկային ուժերի շարժ չի նկատում», որոնք կարող են  հիմնարար փոփոխություններ համարվել անցյալ տարվա համեմատ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱվստրալիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ փոխվարչապետների և պատրիարք Կիրիլի դեմ
Հաջորդ հոդվածըՍունակը G7-ին կոչ կանի օգնել Ուկրաինային՝ հարված հասցնելու ռուսաստանյան թիկունքին