Սունակը G7-ին կոչ կանի օգնել Ուկրաինային՝ հարված հասցնելու ռուսաստանյան թիկունքին

272

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Յոթի խմբի  (G7) իր գործընկերներին կոչ կանի օգնել Ուկրաինային՝ հարված հասցնելու թիկունքում գտնվող ռուսաստանյան ուժերին։ Դրա համար նա հանդես կգա Կիևին սպառազինության մատակարարումը շտապ կարգով մեծացնելու օգտին։

Այդ մասին ասվում է Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի առաջնորդների հետ հանդիպումից առաջ բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

«Այսօր G7-ի հանդիպմանը վարչապետը միջազգային գործընկերներին կոչ կանի օգնելու Ուկրաինային՝ կորուստներ պատճառել ռուսաստանյան ուժերին հակամարտության ռազմաճակատի գծից այն կողմ»,- հաղորդել  Դաունինգ սթրիթը՝ նշելով, որ հանդիպումը կկայանա տեսակապով։

Սունակը, մասնավորապես, «համոզիչ փաստարկներ կներկայացնի ուկրաինական զինված ուժերին հեռահար սպառազենք մատակարարելու օգտին»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍալիվան․ ԱՄՆ-ը ռուսաստանյան միջուկային ուժերի պատրաստության փոփոխություններ չի տեսնում
Հաջորդ հոդվածըԱշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը եւ Գագիկ Խաչիկյանը դուրս են եկել եզրափակիչ