‘Սախալինի մարզի նահանգապետի անդամակցությունը «Միացյալ Ռուսաստանին» կարող է դադարեցվել’

1481

Սախալինի մարզի նահանգապետի անդամակցությունը «Միացյալ Ռուսաստանին» կարող է դադարեցվել, ТАСС-ին հաղորդել է կուսակցության աղբյուրը: «Օրենքի առջև բոլորը հավասար են՝ անկախ զբաղեցրած պաշտոնից: Կուսակցության կանոնադրությամբ՝ քրեական գործի քննության ընթացքում անդամակցությունը կուսակցությանը դադարեցվում է»,- հաղորդել է լրատվական գործակալության աղբյուրը:

Ավելի վաղ տարածաշրջանի կառավարության աղբյուրը հաստատել է, որ քննչական մարմինները, մարտի 3-ին օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելուց հետո, ձերբակալել են Սախալինի նահանգապետ Ալեքսանդր Խորոշավինին, որից հետո նրան և նրա մի քանի մերձավոր աշխատակիցների տեղափոխել են Մոսկվա՝ հետաքննչական գործողությունները շարունակելու համար:

Տեղական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ քննիչներն ու քրեագետ-փորձագետները մինչև մարտի 4-ի առավոտ աշխատում էին կառավարության շենքում: Խուզարկվել են նահանգապետի, նրա տեղակալների, օգնականների, քարտուղարության ղեկավարի աշխատասենյակները, հարցաքննվել է նահանգապետի մերձավոր շրջապատը: Վարկածներից մեկի համաձայն՝ քննչական գործողությունները կատարվել են նահանգապետի խորհրդական, «Սախալին» ֆուտբոլային ակումբի նախագահ Անդրեյ Իկրամովի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Նախորդ հոդվածը‘ՌԴ ԱԴԾ ղեկավար. Նեմցովի սպանության գործով կան կասկածյալներ’
Հաջորդ հոդվածը‘Տեսագրություն. «շտապօգնության» դաժան վերաբերմունքը հիվանդի հանդեպ’