‘Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի լրամշակման աշխատանքները կշարունակվեն’

940

Նախօրեին տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստ՝ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ:

Նիստի ընթացքում քննարկվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների աշխատանքային հանդիպման արդյունքներով առանձնացված լրացուցիչ հարցադրումներ, ինչպես նաեւ մի շարք կազմակերպական հարցեր: Հանդիպման արդյունքում որոշվել է շարունակել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի լրամշակման աշխատանքները` Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ աշխատանքային հանդիպման արդյունքների հիման վրա: Լրամշակման աշխատանքներից հետո կնախապատրաստվի եւ կհարապարակվի հայեցակարգի վերջնական տարբերակը, իսկ մարտ-ապրիլ ամիսներին կանցկացվեն հանրային քննարկումներ:

Նախորդ հոդվածը‘Խոսքի արժեքը ‘
Հաջորդ հոդվածը‘Հակառակ Չինաստանի առարկություններին՝ Օբաման հանդիպել է Դալայ-լամայի հետ’