Սահմանադրության կոպտագույն խախտում առաջին իսկ օրը

1771

ՀՀ Նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը իր պարտականությունների կատարման առաջին իսկ օրը կոպտորեն խախտեց ՀՀ Սահմանադրության 123.3 հոդվածը, որում արձանագրված է. «Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով»:

Պետրոս Ղազարյանի հետ իր երեկվա հարցազրույցում, ոտնահարելով սույն հոդվածի «անաչառ» լինելու պահանջը, որը «քաղաքական անաչառությունից» բացի, այլ բան չի կարող նշանակել, նա հնչեցրեց բազմաթիվ կոշտ քաղաքական մեղադրանքներ խորհրդարանական ընդդիմության և անձնապես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Մամիջանյանի հասցեին: Անկախ այն հանգամանքից, թե որքանով են այդ մեղադրանքներն արդարացի, միևնույն է՝ ՀՀ նախագահի պաշտոնակատարի կարգավիճակով դրա իրավունքը նա չուներ: Էլ որտե՞ղ մնաց նրա «անաչառությունը»:

iLur.am

Նախորդ հոդվածըՀարութ Ուլոյան. Այդ երկու թեզերի նույնացումը հետևանք է կա՛մ անմեղսունակության, կա՛մ դիտավորության
Հաջորդ հոդվածըՎուփի Գոլդբերգն ստիպված է եղել ներողություն խնդրել Հոլոքոստի մասին իր խոսքերի համար