Սահմանների որեւէ փոփոխություն ընդունելի չէ․ Ռայիսի

422

Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ Թեհրանը ողջունում է Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման ռուսական նախաձեռնությունը։

Իրանի նախագահի մամուլի ծառայությունից  հայտնել են, որ Իրանի նախագահը «ողջունել է Կովկասում հանգստություն եւ կայունություն հաստատելու՝ Ռուսաստանի նախաձեռնությունը: Աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանի երկրների սահմանների որեւէ փոփոխություն ընդունելի չէ»:

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը եւ Ռայիսին անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին:

Aliqmedia.am

Նախորդ հոդվածըՀՀ ԶՈՒ 7 պայմանագրային և 5 ժամկետային զինծառայողներ գերեվարվել են
Հաջորդ հոդվածըԵԱՀԿ նախագահը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում լիցքաթափել իրադրությունը