Սամարջիչը կտեղափոխվի Միլանի «Ինտեր»

251

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր «Ինտերը» համաձայնության է հասել իտալական «Ուդինեզեի» հետ սերբ կիսապաշտպան Լազար Սամարջիչի տեղափոխության հարցով, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։

«Ինտերը» 21-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 16 միլիոն եվրո։ «Ուդինեզեն» կստանա նաեւ 20-ամյա կիսապաշտպան Ջովանի Ֆաբիանի տրանսֆերային իրավունքը։ Անցած մրցաշրջանում Ֆաբիանը վարձակալությամբ հանդես է եկել իտալական «Ռեջինայում»՝ Բ Սերիայի 36 խաղում խփելով 8 գոլ։

Անցած մրցաշրջանում Սամարջիչը մասնակցել է 39 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել է 4 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Սամարջիչի տրանսֆերային արժեքը գնահատում է 14 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըՀարութ Ուլոյան. Եվ այդ մեկ «հարիֆը» դո՛ւ ես
Հաջորդ հոդվածըԲուֆոնը վերադարձավ Իտալիայի հավաքական