‘Սամիզդատի և համացանցի համեմատությունը Տ. Պասկևիչյանի փաստավավերագրական ֆիլմում ‘

1014

Հաղորդակցության արդի տեխնոլոգիաները նախատիպ չունեն։ Ոչ գիրը, ոչ տպագրությունը, ոչ ռադիոն, ոչ հեռուստատեսությունը: Սրանցից յուրաքանչյուրը, կամ բոլորը՝ միասին վերցված, չեն կատարել և չեն կատարում այն դերը, որն այսօր ունի համացանցը։ Որքան էլ տարօրինակ թվա՝ համացանցի նախատիպի որոնումները մեզ տանում են մի տեղ, ուր չկան համակարգիչներ, ipad-ներ, բջջային հեռախոսներ, թվային ֆոտո կամ տեսախցիկներ։ Չկան տեխնիկական մեծ հնարավորություններ, բայց կա խոսքի տարածքը ընդարձակելու ձգտում։ Սամիզդատի և համացանցի համեմատությունը Տիգրան Պասկևիչյանի «Անկարելին՝ կարելի։ Նախատիպի որոնում» փաստավավերագրական ֆիլմում։ 

Նախորդ հոդվածը‘Դատարանը բավարարել է Արգիշտի Կիվիրյանի դիմումը’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Արդյո՞ք մեզ ձեռնտու է ժողովրդավարական Եթովպիան’