‘ «Սամպդորիայի» նախագահը շարունակում է նվաստացնել Էտո՚ Օ-ին’

796

«Սամպդորիայի» նախագահ Մասիմո Ֆերերոն շարունակում է ուրախացնել հասարակությանը՝ կամերունցի հարձակվող Սամուել Էտո՚ Օ-ի մասին զվարճալի արտահայտություններ անելով:

Նշենք, որ 33-ամյա հարձակվողը «Ջենոայի» դեմ հանդիպմանը փորացավի պատճառով կարողացավ խաղադաշտ դուրս գալ միայն այն ժամանակ, երբ խաղի ավարտին մնացել էր ընդամենը 7 րոպե:

«Սամուել Էտո՚ Օ-ի փո՞րն էր ցավում. բայց չէ՞ որ նա կին չէ, ուրեմն հղի էլ չէ»,_ Ֆերերոյի խոսքերն է մեջբերում El Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ ակումբի նախագահը հայտարարել էր, որ գաղափար չունի, թե Էտո՚ Օ-ն քանի տարեկան է, իսկ ֆուտբոլիստն էլ մեկ անգամ չէ, որ իր մասին հիշեցնում է ոչ ֆուտբոլային արարքներով: «Սամպդորիա» տեղափոխվելուց ընդամենը մի քանի օր հետո Էտո՚ Օ-ն ինքնակամ հեռացել էր ակումբի մարզաբազայից՝ հրաժարվելով օրվա մեջ 2-րդ անգամ մարզվելուց:

Նախորդ հոդվածը‘Ռիբերին ցանկանում է Գերմանիայի քաղաքացիություն ստանալ’
Հաջորդ հոդվածը‘Ռաուլն այցելել է իր հայ խաղընկերոջ տուն(լուսանկարներ)’