Սանկտ Պետերբուրգ․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով

516

Սանկտ Պետերբուրգում անցկացվող ATP 250 շարքի մրցաշարում հաղթանակով մեկնարկեց ռուսաստանցի Կարեն Խաչանովը։ Առաջին շրջանում հայ թենիսիստի մրցակիցը ֆրանսիացի Ադրիան Մանարինոն էր։ 1 ժամ 25 րոպե տեւած պայքարն ավարտվեց 6։3, 6։3 հաշվով։

Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի խորվաթ Մարին Չիլիչը, որը մեկնարկում 6։2, 6։3 հաշվով առավելության է հասել իսպանացի Ալբերտ Ռամոս-Վինյոլասի նկատմամբ։

Սանկտ Պետերբուրգի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 863 հազար դոլար է։

Նախորդ հոդվածըԿորոնավիրուսը Բելառուսում․ Դիմակով ես՝ ուրեմն ընդդիմադիր ես
Հաջորդ հոդվածըՈւկրաինացի լրագրող Գորդոնին թույլ չեն տվել մտնել Վրաստան